04/01/2025 19:15
UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 28-ամյա Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի հետ սպասվող մենամարտի մասին։
«Եթե գոտին հաղթեմ, ամբողջ Ռուսաստանը ոտքով կանցնեմ։ Բոլոր հայերին կասեմ՝ կանգնեք շարքերով։ Ոտքով կգնամ Մոսկվայից մինչև Խաբարովսկ»,- ասել է Ծառուկյանը Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային ռևանշը կգլխավորի UFC 311 մրցաշարը, որը կանցկացվի հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ):
Մենամարտողների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին UFC Fight Night 149 մրցաշարի շրջանակում և ավարտվել է Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մախաչևն ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն, իսկ Ծառուկյանը՝ 22 հաղթանակ և երեք պարտություն։
armsport