05/01/2025 15:50
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` նաև բուք, ճանապարհներին` մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: