07/01/2025 14:17
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունից։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։