07/01/2025 12:08
ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում
ԱՄՆ-ի Կոնգրեսն ավարտել է ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը, որի արդյունքներով Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող: Այդ մասին հունվարի 6-ին հաղորդել է CNN-ը։
Ընտրիչների ձայների հաշվարկի արդյունքները հաստատել է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը, որը գործընթացը ղեկավարել է որպես Սենատի նախագահ։
Հեռուստաալիքը նշում է, որ հաշվարկն անցել է հանգիստ և առանց խախտումների։
Այս ընթացակարգը ֆորմալ է. ընտրիչների ձայների թիվը հայտնի է դարձել ընտրողների ձայների հաշվարկի ավարտից հետո։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփը ստացել է ընտրիչների 312 ձայն, Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն։