07/01/2025 13:18
Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն
2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ, ասուլիսին ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:
Նա նշեց նաև, որ ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջեի հավաքագրել են 8,7 միլիարդ դրամից ավելի գումար։
Թովմասյանը հայտնեց նաև․
«Վարչապետի որոշմամբ՝ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ։ Վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները, համապատասխանաբար, թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։
Լոռու մարզային ստորաբաժանումն արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում։ Սյունիքում, Շիրակում, Լոռիում նաև ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները»։