07/01/2025 18:33
Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին
Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին և զինապահեստներին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի, հրետանու միջոցով ոչնչացվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, զենքի պահեստները, ինչպես նաև խոցվել են Ուկրաինայի ԶՈՒ և օտարերկրյա վարձկանների կենդանի ուժը և զինտեխնիկան՝ 164 շրջաններում»,- նշված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգերի միջոցով խոցվել են թվով 6՝ բազմակի արձակման հրթիռային HIMARS համակարգեր, ինքնաթիռի տիպի 50 ԱԹՍ-եր։