07/01/2025 14:57
Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է»
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանը փորձում է անկայունություն ստեղծել Վրաստանում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է»։
«Ես խոսում եմ իրական խնդրի մասին։ Ես չեմ կարող մեկնաբանել սուտը։ Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որի առջև այսօր բոլորը կանգնած են՝ ոչնչացված Ուկրաինան»,– ասել է Կոբախիձեն։