ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ թե ռուսների հետ լավ հարաբերություններով կամ Ուկրաինայի ցավերը մեղմելով, այլ որ ԱՄՆ-ն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանին զսպելու/հավասարակշռելու ուղղությամբ:
Առանց այդ էլ Չինաստանը մեծ տեմպերով զարգանում է, իսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հսկայական դիվանագիտական, տնտեսական, ռազմական ռեսուրսներ է մաշեցնում ոչ միայն էպիկենտրոնում գտնվող երկրներից, այլև ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, որի պայմաններում Չինաստանը պոկում է իրականացրել:
Իհարկե, Արևմուտքն ամեն ինչ կանի, որ ՌԴ-ն արագ վերականգնելու հնարավորություն չունենա և ուկրաինական ճգնաժամի «լուծման» հիմքում հենց դա է դրել, սակայն փաստ է, որ նրանց հիմնական անհանգստությունը Չինաստանից է, որովհետև պաշտոնական Պեկինը ոչ միայն առաջ է պոկվել, այլև դրան համարժեք քաղաքական ամբիցիաներ է ներկայացնում աշխարհակարգի փոփոխություններում իր նոր դերի սահմանման վերաբերյալ, ինչը, բնականաբար, տեղի է ունենում մյուս դերակատարների հաշվին:
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: