07/01/2025 20:20
Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել
Ամերիկյան Meta ընկերությունը հրաժարվելու է փաստերի ստուգման ծրագրից։ Այդ մասին հայտնել է Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։
«Առաջին հերթին պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրից»,- ասել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում հանդես գալով տեսաուղերձով։
Ցուկերբերգը հայտնել է նաև, որ Meta-ի բոլոր հարթակներում կհանվեն տարբեր թեմաների շուրջ հրապարակումների համար գործող սահմանափակումները։
Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ մինչ այս իրենք փորձում էին կատարել ամերիկյան իշխանությունների պահանջները՝ վերաբերող սոցցանցերում ցենզուրային, սակայն նախագահական ընտրություններից հետո իրենց քաղաքականությունում փոփոխություն կարվի, որպեսզի ապահովվի խոսքի և արտահայտվելու ազատությունը, քանի որ շատ օգտատերեր, ըստ Ցուկերբերգի, փաստերի ստուգման ծրագրի պատճառով կորցրել էին վստահությունը Meta-ի նկատմամբ։