07/01/2025 19:48
Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ֆրանսիայի իշխանություններին խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել՝ որպես «քաղաքական ճգնաժամից դուրս գալու միջոց»։
«Չեմ պատրաստվում խառնվել Ֆրանսիայի ներքին գործերին, բայց հշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսիացիների 61 տոկոսը կողմ է նախագահ Մակրոնի հրաժարականին, 50 տոկոսն էլ՝ խորհրդարանը ցրելուն, նոր ընտրությունները կարող են քաղաքական ճգնաժամից դուրս գալու լավ միջոց լինել»,- գրել է Պապուաշվիլին X-ում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր Վրաստանում խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարություն արել՝ նշելով, որ Ռուսաստանը փորձել է ապակայունացնել ընտրական գործընթացը Վրաստանում։