07/01/2025 14:14
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը։ Շնորհակալ կլինեմ դիտարկումների համար։
Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի ժողովուրդների այն փոքրաթիվ խմբին, որոնք հազարամյակների տարբեր հատվածներում ունեցել են պետականություն և այսօր նույնպես ունեն։ Տարատեսակ արհավիրքների միջով անցնելու հետևանքով, այսօր ունենք մի իրավիճակ, որ հայ ժողովրդի մի հսկայական զանգված ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ողջ հայության ներուժի համախմբումը հանուն Հայաստանի Հանրապետության գերխնդիր է։ Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ պետականաշինություն, տնտեսություն, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն ցանկալի հաջողությունների հասնելու և արձանագրված ձեռքբերումները շարունակական զարգացնելու ու խորացնելու համար անկյունաքարային ու արժեհամակարգային սկզբունք է ինստիտուցիոնալիզմը։ Մարդու գործոնը բոլոր հարաբերություններում, որպես քաղաքացու մոտ ու քաղաքացու նկատմամբ բացասական վարքագծի գեներացման էլեմենտ պետք է հասցվի մինիմումի։ Միաժամանակ պետք է հաստատել, որ միայն ազատ ու երջանիկ քաղաքացին կարող է հանդիսանալ պետության կայացման ու հզորացման, համընդհանուր, բարեկեցության ու խաղաղության հաստատման ամենաճշգրիտ գործոն՝ սկսած շարքային ծառայողից, հասարակ գյուղացուց՝ վերջացրած տարբեր մակարդակի պաշտոնյաներով ու հասարակական սոցիալական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներով։
1. Ինստիտուցիոնալիզմ
Տարբեր բնագավառներում ինստիտուցիոնալիզմի աստիճանը գնահատելու համար սահմանենք երկու հասկացություն։
1.1 Ինստիտուցիոնալիզմի ցուցիչ, կարճ՝ ինսուբ։
1.2 Ինստիտուցիոնալիզմի ցուցչի միավոր՝ օբսուբ (օբյեկտիվ և սուբյեկտիվ բառերից կազմված)։
1.3 Հաշվարկների համար հիմք ընդունել 100 միավորանոց համակարգ։ Օրինակ, եթե ասում ենք, որ Պետական Եկամուտների կոմիտեի համակարգում ինսուբը հավասար է 0 օբսուբի, ուրեմն կատաստրոֆիկ վիճակ է, իսկ եթե ինսուբը հավասար է 100 օբսուբի, ուրեմն ամեն ինչ իդեալական է։ Պետք է մշակել միասնական գնահատման համակարգ ըստ ոլորտների ինսուբի հաշվարկման համար։
2. Կոռուպցիայի դեմ պայքար
Այսօր կոռուպցիայի դեմ պայքարում ինսուբը փոքր է 50 օբսուբից։ Որպեսզի այն հասնի գոնե 70-80 օբսուբի, անհրաժեշտ է.
2.1 Կոռուպիցայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, բացառությամբ մեկի, ով պետք է լինի կառավարող ուժի ներկայացուցիչ։ Հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։
2.2 Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների 60%-ից ոչ պակասը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։
2.3 Հաշվեքննիչ պալատի անդամների 60%-ից ոչ պակասը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները։ Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։
2․4 - 2․1, 2․2, 2․3 ենթակետերում ներկայացված դրույթները ապահովվում են օրենքի ուժով։
3. Վարչական իրավախախտումներ
Վարչական իրավախախտումների, դրանց կանխարգելման, հետևանքների վերացման հարցը հասարակական սոցիալական հարաբերություններում ամենազգայուն խնդիրներից մեկն է։ Այս ոլորտում ինսուբը գտնվում է 30-40 օբսուբի միջակայքում։ Թե իրավաբանական, և թե ֆիզիկական անձանց դեպքում շատ կարևոր է, որ վարչական իրավախախտումները հստակորեն բաժանել երկու խմբի։
3.1 Վարչական իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել իրավախախտում իրականացնող սուբյեկտի կողմից ակամա՝ ոչ դիտավորյալ խախտումներ։
3.2 Վարչական իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել իրավախախտում իրականացնող սուբյեկտի կողմից կամա՝ դիտավորյալ խախտումներ։3.3 Ոչ դիտավորյալ իրավախախտումները պետք է ունենան ոչ խիստ ֆինանսական հետևանք, դիտավորյալ իրավախախտումները պետք է ունենան անհամաչափ խիստ ֆինանսական հետևանք։
4․ Տնտեսություն
Տնտեսության ոլորտում ինսուբը մոտավորապես հավասար է 50 օբսուբի։ Սա լավ ցուցանիշ չէ։ Տարբեր ու տարատեսակ ծրագրերի համահարթ սուբսիդավորումը մի կողմից առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից բանկային համակարգին բերում է «պառազիտ» վիճակի՝ տոկոսադրույքները տարիներով չեն իջնում, ինչն էլ դժվարացնում է սկսնակ տնտեսվարողների մուտքը ընդհանուր շուկա։
4.1 Հարկային քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ճիշտ բիզնես վարքագծի դաստիարակամանը և տնտեսության զարգացմանը։ Հնարավորինս շուտ պետք է անցնել «Միասնական հարկային համահարգի»։
4.2 Գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունում պետք է հաշվի առնել մեկ սեփականատիրոջ գույքերի կոնսոլիդացիայի սկզբունքը։ Այլ հավասար պայմաններում մեկ գույքը և նույն արժեքի կոնսոլիդացված գույքը պետք է ընկնեն հարկման նույն սանդղակի տակ։
4.3 Ցանկացած ոլորտում գերշահույթները պետք է ենթարկվեն լրացուցիչ հարկման։
4.4 Անհրաժեշտ է արդյունավետ գնահատել ընդհանուր տնտեսական վիճակը և առանձին ճյուղերի հնարավոր զարգացումներն առաջիկա 20 տարիների համար ու իրականացնել թիրախային միջամտություն այն բնագավառներում, որոնց զարգացման պոտենցիալը հիմնավորված է տնտեսագիտորեն։
4.5 Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ Սևանի ավազանում «Տնտեսական հրաշք» իրականացնելու նպատակով։
5. Առողջապահություն
Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ ինստիտուտ, որը շահագրգռված կլինի, որ քաղաքացին լինի առողջ, այն դեպքում, որ բազմաթիվ ինստիտուտներ կան, որոնք շահագրգռված են, որ քաղաքացին ունենա առողջական խնդիրներ։ Իրերի այս վիճակը կարելի է շտկել միայն մեկ ճանապարհով՝ առողջության համապարփակ ապահովագրությամբ։ Այստեղ պետք է բացառվի պետական մենաշնորհը։
6. Կրթություն
Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը մտել է խորը ճգնաժամի մեջ։ Նույնիսկ հեղափոխությունից հետո դրությունը շտկելու քայլերը երբեմն տվել են հակառակ էֆեկտ։
6.1 Օրենքով պետք է արգելվի ինչ-որ մակարդակից վերև պետական և համայնքային պաշտոնյաների երեխաների ուսուցումը մասնավոր ուսումնական հաստատություններում։
6.2 Արմատապես պետք է վերանայվի առաջին դասարանների ձևավորման գործիքակազմը՝ հիմք ընդունելով տարածքային սկզբունքը (երեխան պետք է ոտքով գնա դպրոց)։
6.3 Դպրոցի տնօրենը պետք է նշանակվի օրվա իշխանության կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Իշխանության փոփոխությունն ավտոմատ կերպով չպետք է հանգեցնի որևէ դպրոցում տնօրենի փոփոխության։
6.4 Ուսուցիչների աշխատավարձը որոշելու համար անկյունաքարային սկզբունք պետք է լինի նրա աշխատանքի արդյունքի գնահատումը։
7.Սոցիալական ապահովություն
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի վերջնական անցումով պետք է արմատական փոփոխություններ իրականացնել սոցիալական աջակցության համակարգում հետապնդելով երկու նպատակ՝
իրականացնել ճշգրիտ, թիրախային, վարքագծային աջակցություն,
մինիմալացնել քաղաքացուն պորտաբույծ կարգավիճակում դնելու հավանականությունը։
8.Արտաքին հարաբերություններ
8.1 Աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև, պատմական փորձը թելադրում է որդեգրել տարածաշրջանային ինտեգրացիայի սկզբունքը։
8.2 Ձեռնպահ մնալ աշխարհաքաղաքական տուբբոլենտ իրավիճակներում որևէ կտրուկ, առանց հիմնավոր հաշվարկների և երաշխիքների քայլ անելու գայթակղությունից։
8.3 Հայաստանի Հանրապետությունն արտաքին հարաբերությունների ոլորտում որևէ պետության կամ վերպետական միավորման հետ հարաբերություններում անպայման պետք է հաշվի նստի Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ։
8.4 Հետևողական քայլերով ձգտել հարևան բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։
9. Հայաստան-Սփյուռք
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններն իրենց ծրագրերում կարևորագույն տեղ են հատկացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Փաստը այն է, որ էական ձեռքբերումներ այդ բնագավառում չկան, և ողջ հայության ներուժի չնչին մասն է ուղղվում Հայաստանի Հանրապետության կայացմանը և զարգացմանը։ Սա հետևանք է ինստիտուցիոնալիզմի բացակայության։ Ողջ հայության ներուժն առավելագույնս ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու համար, որպես կարևորագույն քայլ կարող է հանդիսանալ «Երկպալատանի խորհրդարանական» համակարգի ձևավորումը։ Ստորին պալատը պետք է լինի այսօրվա Ազգային Ժողովը։ Վերին պալատը պետք է ձևավորվի ողջ աշխարհի հայության կողմից, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։ Այս նպատակին հնարավոր չէ հասնել կարճաժամկետ հատվածում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև միջազգային իրավական հարաբերություններով պայմանավորված։ Որպես առաջին քայլ՝ պետք է օրենսդրական ճանապարհով իրականացնել փոփոխություններ «Հանրային խորհրդի» կառուցվածքի և ձևավորման կարգավորումներում, ինչպես նաև իրականացնել փոփոխություններ լիազորությունների տիրույթում ՝ վերը նշված նպատակին համահունչ։
10. Պաշտպանություն
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացումը։ Այս խնդրի լուծումն էլ էականորեն պայմանավորված է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ։ Շատ կարևոր և արդիական հարց է զորակոչային օրենսդրության արմատական բարեփոխումը»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Այսօր, 14:34
Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ)
Այսօր, 14:27
Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ
Այսօր, 14:20
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան
Այսօր, 14:13
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ)
Այսօր, 14:06
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Այսօր, 13:58
Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան
Այսօր, 13:47
Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է
Այսօր, 13:38
Երևանում չշահագործվող սրճարան է այրվել
Այսօր, 13:34
Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Այսօր, 13:32
Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով
Այսօր, 13:28
Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Այսօր, 13:24
Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան
Այսօր, 13:17
Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան
Այսօր, 13:14
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին
Այսօր, 13:09
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Այսօր, 12:59
Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ
Այսօր, 12:55
Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից
Այսօր, 12:51
Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ)
Այսօր, 12:34
Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Այսօր, 12:29
Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում
Այսօր, 12:25
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Այսօր, 12:22
Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ)
Այսօր, 12:15
Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին
Այսօր, 12:12
Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ)
Այսօր, 12:05
Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան
Այսօր, 12:03
Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան
Այսօր, 11:47
ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար
Այսօր, 11:40
38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել
Այսօր, 11:28
Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ
Այսօր, 11:25
Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար
Այսօր, 11:19
ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան
Այսօր, 11:14
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է
Այսօր, 11:08
Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան
Այսօր, 10:59
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Այսօր, 10:40
Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն
Այսօր, 10:26
Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան
Այսօր, 10:21
Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան
Այսօր, 10:11
Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան
Այսօր, 10:05
Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև
Այսօր, 09:50
Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան
Այսօր, 09:35
Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով
Այսօր, 09:28
Լարսը բաց է
Այսօր, 09:24
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Այսօր, 09:21
«Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի
Այսօր, 09:19
«Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել
Այսօր, 09:17
«Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը
Այսօր, 09:11
«Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին
07/01/2025 22:12
«Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև
07/01/2025 21:58
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել
07/01/2025 21:40
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ
07/01/2025 21:21
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ
07/01/2025 20:57
Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել
07/01/2025 20:38
Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
07/01/2025 20:20
Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել
07/01/2025 20:01
Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է
07/01/2025 19:48
Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել
07/01/2025 19:28
«Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը
07/01/2025 19:15
Թմրանյութը պահել են անասնագոմում
07/01/2025 18:59
ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են
07/01/2025 18:33
Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին
07/01/2025 18:18
Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին
07/01/2025 18:01
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին
07/01/2025 17:32
«Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար
07/01/2025 17:17
Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել
07/01/2025 17:05
Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
07/01/2025 16:59
Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ
07/01/2025 16:49
Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից
07/01/2025 16:45
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը
07/01/2025 16:38
Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է
07/01/2025 16:16
Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
07/01/2025 15:54
Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին
07/01/2025 15:26
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
07/01/2025 15:20
Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում
07/01/2025 15:16
Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում
07/01/2025 15:10
Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն
07/01/2025 15:04
Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է
07/01/2025 14:57
Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է»
07/01/2025 14:49
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
07/01/2025 14:46
20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել
07/01/2025 14:35
Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ
07/01/2025 14:20
2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ»
07/01/2025 14:17
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
07/01/2025 14:14
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
07/01/2025 13:54
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
07/01/2025 13:43
Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք
07/01/2025 13:31
Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան
07/01/2025 13:21
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
07/01/2025 13:18
Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն
07/01/2025 12:59
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ)
07/01/2025 12:25
44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ)
07/01/2025 12:21
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
07/01/2025 12:18
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից
07/01/2025 12:08
ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում
07/01/2025 11:56
Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ
07/01/2025 11:48
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
07/01/2025 11:43
ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան
07/01/2025 11:33
Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին
07/01/2025 11:20
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
07/01/2025 11:15
«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է
07/01/2025 11:05
Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը