07/01/2025 12:18
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից
Արցախից տեղահանված այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են։
Դիմում կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ»,- գրված է հաղորդագրության մեջ: