07/01/2025 14:46
20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀԱԲ հեթապահ հոգեբանը:
Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ համոզել են կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից:
«Փրկարարները դուրս են բերել նրան անվտանգ վայր, տեղափոխել շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Նախնական տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ ինքը երեխա է ունեցել ու նորածինը մահացած է ծնվել»,- նշել է լրատվամիջոցը։