08/01/2025 10:11
Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան
Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն, այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն, հավանաբար, ծանոթ եք։ Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։
Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են։
Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Գեղամյանը։