08/01/2025 16:38
Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ)
Ես այսօր կարող եմ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել միջազգային փորձի օրինակներ, և դուք կհասկանաք, որ դրանց համեմատ, այն համակարգը, որը մենք նախատեսել ենք, պարզագույն համակարգ է․ խոսելով միասնական տրասնպորտային համակարգի մասին՝ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Եվ քանի որ այն համակարգը, որը մենք նախատեսել ենք, ավելի բարդ է, քան 100 կամ 50 դրամ վճարելը, դրա համար կա կայք, որտեղ ամեն ինչ պարզ ներկայացված է։ Այնտեղ կա հաշվիչ, որի միջոցով կարող եք ուղևորությունների թիվ ընտրել, և ձեզ կասեն, թե ամենահարմար տարբերակը ձեզ համար որն է։ Բայց եթե մենք խոսում ենք վերջապես այդ «ֆեյշ»-ի , նախնադարյան վճարման միջոցների դաշտից դուրս գալու մասին, մի քիչ էլ անհարմար է լինելու, ժողովո՛ւրդ ջան։ Մենք փոխում ենք մի բան, որը 30 տարի է նույն կերպ ենք անում։ Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում