08/01/2025 13:17
Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու. հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
«Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բաքու է ժամանել անվտանգային դիվանագիտության ֆոնին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում և քաղաքական, անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով»,- ասվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ Ահմադիան Բաքու այցից հետո կժամանի նաև Երևան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: