08/01/2025 11:40
38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել
Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Ապարան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում ծառից կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները նշված բնակավայրի տներից մեկի մոտ ծառից կախված կնոջ դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սաթենիկ Գ.-ն ծնվել է նշված գյուղում, սակայն ապրում է Երևանում, իսկ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը: