08/01/2025 18:57
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցն է կատարելու և գնալու է Թուրքիա։ Այդ մասին հայտնել է Yeni Şafak-ը։
Այցի ընթացքում Ահմեդ ալ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ է հանդիպելու և, ինչպես նշել է Yeni Şafak-ը, նրան իր երախտիքն է հայտնելու՝ Սիրիայի նախագհ Բաշար ալ Ասադի վարչակազմը տապալելու գործում օգնության ու աջակցության համար։
Հատկանշական է, որ Սիրիայում ուժի սպառնալիքով նոր իշխանություն հաստատվելուց հետո Դամասկոս այցելած առաջին օտարերկրյա ներկայացուցիչը Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալինն է եղել։ Իսկ նրանից հետո Սիրիա է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։