Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան

08/01/2025 21:23

Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Տնօրենի հարգելի տեղակալներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության և աշխատանքի համար:

2024 թ. կարծում եմ շատ կարևոր տարի էր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության համար: Արդեն նշվեց, որ այս տարի, 2024 թ.-ին կայացրած որոշման արդյունքում, Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրը նշում ենք հունվարի 8-ին, և շարունակելու ենք նշել հունվարի 8-ին: Իհարկե, այս որոշումը կապված էր ծառայության աշխատանքի կազմակերպման ընթացակարգում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ, բայց սրա մեջ նաև քաղաքական սիմվոլիկա և բովանդակություն կա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանման և ամրապնդման կարևորագույն ինստիտուտներից է:

Եվ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով, որովհետև, գիտեք, կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն էր, որ ղեկավար անձնակազմը բնույթով քաղաքացիական հանրային պաշտոն է զբաղեցնում այլևս, բայց սա որևէ կերպ ոչ միայն չի նսեմացնում, այլև ընդգծում է սպայական և զինվորական ծառայության կարևորությունը: Ասել եմ մի քանի առիթներով, բազմիցս՝ համարում եմ, որ սպայական դասն ընդհանրապես ցանկացած պետության համար ողնաշարի նշանակություն ունի առանց չափազանցության և հանդիսանում են պետության, երկրի հենասյունը: Հայաստանի Հանրապետության սպաները, սպայական դասն ընդհանրապես և Ազգային անվտանգության ծառայությունն այս առումով ունի, իհարկե, կարևորագույն նշանակություն:

Ռազմավարական առումով այս թեզը հետագայում ավելի զարգացնելու և ամրապնդելու համար մեր բարեփոխումների օրակարգում ենք ընդգրկել նաև սպայական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղացնելու օրակարգը: Իմ ընկալումն այն է, որ բացի զինվորական տարբեր ուղղությունների մասնագիտացումից, կա նաև մի ընդհանուր սպայական հոգեբանություն, սպայական կրթություն, սպայական դաստիարակություն, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝ քիչ առաջ իմ նշած տրամաբանությամբ և նկատառումներով:

Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:

Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր: Տեսեք, մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, բայց ՀՀ անվտանգությունը և կայունությունը հնարավոր է եղել պահպանել: Օրինակ՝ տարբեր քաղաքական իրադարձություններ երբ տեղի են ունենում, շատ դեպքերում դա որակում ենք՝ անկայունություն և այլն, և այդպես շարունակ: Իմ գնահատականն այդ չէ, որովհետև ժողովրդավարական հանրության մեջ անընդհատ պետք է լինեն և լինելու են դրսևորումներ: Շատ կարևոր է, թե այդ ընթացքում ինչքանով է հնարավոր լինում պահել օրինականությունն ու իրավակարգը:

Եվ մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը, և սա վկայում է մեր իրավապահ համակարգի և Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին: Վերջին տարիներին, իհարկե, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն էականորեն ավելացել է, և այդ ֆինանսավորումն արտահայտվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, արտահայտվում է կարողությունների զարգացմամբ, արտահայտվում է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի արդյունքներ կարող ենք արձանագրել:

Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:

Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:

Հարգելի ներկաներ,

Կրկին ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, և ես հույս ունեմ, որ դա ոչ միայն մեր արձանագրումն է, այլև ծառայության աշխատողների արձանագրումը, որ Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները մեծանում են, և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն առիթով ապացուցում է իր գործունակությունը, իր արդյունավետությունը: Բայց ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր է, որ հիմա այն քաղաքականությունը, որը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, հետևյալն է՝ լավագույն փորձառու կադրերի վրա հենվելով՝ նաև ծառայությունը թարմացնելու պրոցես սկսել: Ճիշտն ասած, երկար ժամանակ այդպիսի ափսոսանք կար, որ երիտասարդների համար Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու գրավչությունը կարծես թե պատշաճ մակարդակի վրա չէ, բայց եթե ճիշտ եմ հասկանում, համենայն դեպս վերջին տարիներին, այդ թվում՝ իրականացված որոշ բարեփոխումների և որոշումների արդյունքում երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր հարգարժան փորձառու գեներալները և սպաները, ովքեր երկար տարիներ ծառայում են Ազգային անվտանգության ծառայությունում, շատ կարևոր է, որ այսպես ասած, ժառանգությունը փոխանցելու այդ հնարավորությունը լինի, և երիտասարդները նաև տեսնեն այն ճանապարհը, թե ինչ ճանապարհով են իրենք հասնելու այն աստիճանի, ինչ աստիճանի դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ հասել են:

Սա էլ եմ ուզում ընդգծել, որ, ըստ էության, 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև մեր իրավապահ համակարգում ցնցումներ չեն եղել: Ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ, որովհետև կապ չունի երկրում ինչ մթնոլորտ է, ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում, պետական ինստիտուտները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության առարկա, որովհետև եթե որևէ մեկը հարվածում է պետական ինստիտուտին, կապ չունի՝ ընդդիմություն է, իշխանություն է, պաշտոնյա է, շարքային քաղաքացի է, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սա այնքան ակնհայտ բան է, որ այդտեղ քննարկելու բան չկա: Եվ սա է նաև պատճառը, որ ես շատ կարևորում եմ, որ մեր սոցիալ-հոգեբանության մեջ պետությունը և պետականությունը, սրանից բխող պետական ինստիտուտներն ունենան առանցքային տեղ, և այդ տեղը գնալով ավելի ու ավելի մեծանա:

Եվ ուրախ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այդպիսի հաջող օրինակներից է, որտեղ պրոֆեսիոնալիզմի լավագույն ավանդույթները պահպանված են: Ազգային անվտանգության ծառայությունը և մենք, ընդհանրապես՝ բոլորս հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու աշխարհը շատ արագ են զարգանում: Նույնիսկ ամենամեծ գիտելիքով, ամենամեծ ինտելեկտով, ամենալավ կրթությամբ ուղղակի տեղում կանգնած մնալով՝ կարելի է կիլոմետրերով հետ մնալ, որովհետև այն արագությամբ է այսօր զարգանում... Դրա համար ոչ մի ամոթ բան չկա, հարգելի գործընկերներ, որ մենք ասում ենք, որ այո՛, կրթությունը պետք է դառնա ամենօրյա զբաղմունք, սեփական գիտելիքները, հմտությունները հարստացնելը, հղկելը, փորձարկելը, հասկանալը, թե մեր իմացած վստահելի գիտելիքից կամ հմտությունից որն է արդեն հնացած: Այդպիսի բան էլ կա, հմտություն կա, որ քսան տարի առաջ շատ էֆեկտիվ էր, այդ հմտությունն այսօր ոչ միայն էֆեկտիվ չի աշխատում, այլև աշխատում է քո դեմ: Հետևաբար՝ դա էլ պետք է իմանանք, որ այդ հմտությունը՝ վերջ, մենք արխիվացրինք որպես պատմական արժեք, թանգարանում պահում ենք, որ իմանանք՝ ժամանակին այդպիսի բան էլ է եղել: Եվ շատ ուրախ եմ, որ հենց ծառայության ներսում այս տրամադրությունը կա, որ այո՛, փոփոխվող աշխարհում պետք է փոխվել և վերափոխվել: Եվ սա այն կարևոր երաշխիքներից է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակի զարգանալ և հաջողություններ ունենալ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնում բոլորիդ Հայաստանի Հանրապետությանը ձեր ծառայության համար: Շնորհակալ եմ»:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա 08/01/2025 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ 08/01/2025 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են 08/01/2025 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) 08/01/2025 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը 08/01/2025 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) 08/01/2025 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 08/01/2025 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում 08/01/2025 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին 08/01/2025 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան 08/01/2025 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան 08/01/2025 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» 08/01/2025 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ 08/01/2025 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան 08/01/2025 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ 08/01/2025 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու 08/01/2025 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր 08/01/2025 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան 08/01/2025 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) 08/01/2025 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ 08/01/2025 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան 08/01/2025 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ 08/01/2025 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան 08/01/2025 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է 08/01/2025 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել 08/01/2025 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի 08/01/2025 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով 08/01/2025 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 08/01/2025 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան 08/01/2025 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան 08/01/2025 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին 08/01/2025 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով 08/01/2025 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ 08/01/2025 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից 08/01/2025 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) 08/01/2025 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 08/01/2025 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում 08/01/2025 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը 08/01/2025 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) 08/01/2025 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին 08/01/2025 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) 08/01/2025 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան 08/01/2025 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան 08/01/2025 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար 08/01/2025 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել 08/01/2025 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ 08/01/2025 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար 08/01/2025 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան 08/01/2025 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է 08/01/2025 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան 08/01/2025 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին 08/01/2025 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն 08/01/2025 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան 08/01/2025 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան 08/01/2025 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան 08/01/2025 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև 08/01/2025 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը