08/01/2025 17:19
Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ)
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ նախկինում, երբ քաղաքային իշխանությունները փորձ արեցին տրանսպորտի գինը թանկանցնել՝ 100-ից դարձնել 150 դրամ, ինքը մասնակցում էր այդ թանկացման դեմ ակցիաներին։
«Հիշում եմ ոչ միայն այն, որ ես մասնակցում էի, այլ նաև՝ թե ինչու էի մասնակցում։ Այդ ժամանակ արդեն ուսանող էի, օգտվում էի տրանսպորտից և չէի հասկանում, թե ինչո՞ւ այդ գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկնի, վճարեի 150 դրամ»,-ասաց նա։
Գրիգորյանը սխալ է համարում նախկինի և ներկայի հետ զուգահեռներ անցկացնելը.«Այո՛, տրանսպրոտի ոլորտն էլի ունի խնդիրներ, իդեալական չի աշխատում, բայց աղերս չկա այն ժամանակվա հետ»։