08/01/2025 12:05
Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կոչ է անում հետևել վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում։
«Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ,
դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում,
հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը,
պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։