08/01/2025 11:14
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա Միացյալ Նահանգները, եթե Կանադան միանա երկրին։
Ամերիկացի ապագա առաջնորդը երեքշաբթի իր «Truth Social» էջում քարտեզ է հրապարակել։ Կանադան և ԱՄՆ-ն ներկված են նույն գույնով՝ այդպիսով ձևավորելով մեկ պետություն, որը կոչվում է Միացյալ Նահանգներ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն X-ում արձագանքել է. «Երբեք, երբեք Կանադան չի դառնա Միացյալ Նահանգների մաս: Մեր երկու երկրների աշխատողներն ու համայնքները շահում են՝ միմյանց ամենամեծ առևտրային և անվտանգության գործընկերը լինելուց»: