08/01/2025 12:22
Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ)
Սնուպ Դոգի համերգը չի կայանա։ Այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, ամբողջ տարին բանակցել են, որ համերգը կայանա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ։
«Պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը տեղի չի ունեցել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»։