08/01/2025 15:39
Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան
Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան հարցին, թե սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումից հետո, որի մասին երկու կողմերն էլ հաստատել են, հնարավո՞ր է վարչապետը հայտարարի, որ եթե չվերադարձվեն անկլավները՝ շաբաթվա վերջ պատերազմ կլինի։
«Սրանք քաղաքական իրողություններ են, գոյություն ունի հարցերի իրավական կողմը։ Կարծում եմ՝ հանձնաժողովներին պետք է ժամանակ տանք նաև այդ հարցով զբաղվելու։ Մեթոդի և աշխարհագրական տեղի մասին ընկալումը՝ երկուստեք շարունակելու աշխատանքները, մի փոքր այլ է և պակաս ռիսկային»,-ասաց նա՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որտեղի՞ց են շարունակելու սահմանազտման աշխատանքները։
Դիտարկմանը, թե գուցե այն տարածքներից շարունակվեն, որտեղ ՀՀ-ից օկուպացված տարածքներ կան՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես այս փուլում ի շահ սահմանզատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող, սրող՝ տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց դա սահմանզատման հանձնաժողովների որոշելիքն է»։