08/01/2025 19:45
Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ»
Գյումրու ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին, նշանակվել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական, գրել է «Հրապարակ»-ը։
Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատարի օգնական։