08/01/2025 13:47
Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է
Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Սահակյանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի Շիրակի փողոցում՝ թիվ 74/9 հասցեի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել հողաթմբերին ու երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սահակյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 17-ամյա Ա. Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: