Այսօր, 10:18
Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և այժմ կոմայի մեջ է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է նրա կինը՝ «Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մինչև վերջ չէի ցանկանում, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ինքս կգրեմ: Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել է և կոմայի մեջ է։ Ինչպես շատերը գիտեն, նրա սիրտը շատ վաղուց ծանր հիվանդ էր»,-գրել է նա` ներողություն խնդրելով, որ վերակենդանացման բաժանմունքից իր տառապանքների պատճառով չի կարողանում ակտիվ լինել սոցցանցերում:
Նա նաև գրել է, որ Տիգրանի և իր մայրն իրենց հետ են ապրում: