09/01/2025 14:25
ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար
Ատոմակայանի մասով տարբեր առաջարկներ ենք քննարկում՝ հաշվի առնելով դրա ֆինանսական և տնտեսական մասը, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Տարբեր երկրների անուններ են շրջանառվում, մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, որոնք ավարտված չեն։ Հիմա չեմ հայտնի, թե որ հայտերն են մեզ համար առավել մեծ հետաքրքրություն առաջացրել, ընդամենը կասեմ, որ տարեվերջին կառավարության համապատասխան որոշումով ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում։ Արդեն կա հաստատված բյուջե, հաստիքացուցակ։ Այն զբաղվելու է հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ։ Այդ կազմակերպությունն ամբողջությամբ ընդգրկված է լինելու նոր ատոմակայի կառուցման գործում մինչև դրա շահագործման հանձնելը»,-նշեց նա։
Խուդաթյանն ավելացրեց, որ ատոմակայանի կառուցման ժամկետը մեծապես կախված է նրանից, թե որ մոդելը կընտրեն.«Մոդելների կառուցման մեջ ժամանակային էական տարբերություններ կան»։