09/01/2025 13:39
Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ)
Նախարարությունում կադրային մասով որոշակի փոփոխություններ իրականացվում են, մասնավորապես, չեն նշանակվել նախարարի 2 տեղակալները և Ջրային կոմիտեի նախագահը, այստեղ որոշակի փոփոխություններ կանենք, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ ծանոթացել է «Հետք»-ի հոդվածին, համապատասխան գրություն են ուղարկել Դատախազություն՝ ուսումնասիրելու հադվածում առկա նյութերը.«Մեզ համար ցանկացած ծավալի անորակ աշխատանքն անընդունելի է, բայց պետք է հասկանանք նաև, որ գործ ունենք այլևս մեծ ծավալների հետ։ Այդքան մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն։ Սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի։ Մենք պլանավորում ենք ամբողջապես լավ որակի ճանապարհներ հանձնել շահագործման»։
Նախարարը հավելեց, որ իրենց ավելի շատ հետաքրքիր է հոդվածում առկա կապերի մասով հատվածները և հույս ունեն, որ Դատախազությունում այդ մասով ուսումնասիրություն կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում