Այսօր, 11:00
2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ
2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։ 2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 հազար ուղևոր: Ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։
Հաշվետու տարում մերձքաղաքային գնացքների ծառայություններից օգտվել է շուրջ 521 հազար մարդ: Մերձքաղաքային հաղորդակցությունում ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներում: Բացի այդ, 2025 թվականին երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է վեց զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1,5 հազար ուղևոր:
Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42,5 հազար ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների 14,5 հազար ուղևորով կրճատումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի և Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։