09/01/2025 16:58
Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով
Ռուսաստանը կարևորում է հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և կանի ամեն ինչ` երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք արժևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ՝ դրանք էլ ավելի զարգացնելու համար»,- մասնավորապես, ասել է Պեսկովը։