09/01/2025 14:42
Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի հետ բարեկամական, քավոր-սանիկական հարաբերություններ չեմ ունեցել և չունեմ, բայց պատիվ ունեմ այն ճանապարհի մասով, որն անցել եմ վարչապետի հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ սկսած 2013 թվականի տարեսկզբից, երբ ՔՊ-ն դեռ քաղաքական հանրային միավորում չէր, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ամեն անգամ բոլոր ընտրական պրոցեսներից առաջ հայտարարել են, որ ես վարչապետի սանիկն եմ։ Ես պատվով եմ կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու հնարավորությունը, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ վարչապետի գլխավորությամբ, հպարտանում եմ դրանով։ Սանիկի հարցը քննարկում են այն համատեքստում, որ դա ներկայացնեն իմ միակ արժանիքը»,-ավելացրեց նա։