Այսօր, 10:28
Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը
Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաեւ ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը: Այդ մասին հայտնում է «Արեւելք»-ը:
Վնասի չափը չի նշվում, սակայն «Արեւելք»-ի ԱՄՆ-ի աղբյուրը տեղեկացնում է, որ դպրոցը գտնվում է Ալթադենայում՝ բլուրի վրա եւ շատ մոտ է եղել կրակին, ենթադրվում է, որ այն մեծաչափ վնասվել է:
«Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը մասնավոր է, հիմնվել է 1980 թվականին՝ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ եւ միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։
Այս մասին գրում է նաև Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը.
«Սարսափելի է... «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» վարժարանը դառավ հրո ճարակ։ Ցավում եմ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների կորուստների համար։