09/01/2025 22:20
Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով»
Ռուսաստանը «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը դիտարկում է որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հենց այս հանգամանքից ելնելով»,- ասել է Օվերչուկը՝ հավելելով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը պաշտոնական Երևանի ինքնիշխան ընտրությունն է, ինչի իրավունքը նա ունի։