09/01/2025 13:57
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 5-ին և 6-ին Բաքվում «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության ապահովում» թեմայով անցկացված միջազգային կոնֆերանսի մասնակիցներին Իլհամ Ալիևի դիմումը և կոնֆերանսի ամփոփիչ փաստաթուղթը ՄԱԿ-ի քարտուղարությունը տարածել է, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և գլխավոր ասսամբլեայի պաշտոնական փաստաթղթեր։
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը»։