09/01/2025 19:59
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան, «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:
Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։
Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է խոսնակը: