Այսօր, 13:14
Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում
Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Jeep» մակնիշի և 29-ամյա Արա Զոհրաբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմկեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բախման հետևանքով «Jeep»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ «Hyundai»-ն՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։