Այսօր, 12:17
Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե իրենք ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ավելացնում են թոշակները։
«Մեզ քննադատում են, որ թոշակառուներին շահագործում ենք, որ նրանց թոշակները բարձրանան ստվերի կրճատման և այլնի համար»,- կառավարության նիստում ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ պետության կայացման համար ամեն մեկը մի ջանք պետք է գործադրի. «Ու ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն»։
Նա ասաց, թե 2018 թվականից այս կողմ 4 անգամ թոշակ են բարձրացրել։
«Հաղորդակցության խնդիր ունենք, մեկ էլ տեսնում ես, մարդը խոսում է, ասում է՝ «էլի թոշակը չբարձրացրին»։ Լսեք, Հայաստանում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»,- ասաց նա։