Այսօր, 12:48
«Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությանը մեղադրեց վճռականության պակասի մեջ։
«Մեր խնդիրն է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, բայց ո՞նց, ո՞նց հաղթահարենք։ Մարդը լսում, ասում է՝ «կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարի, էս ինչ լավ բան ա արել, հլը դիվանս բերեք, երկու դիվանը քանդենք, մեկը հավաքենք, որ ավելի հարմար պառկենք, հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է»։ Ոչ, ժողովուրդ ջան, աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով»,- կառավարության նիստում հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ մարդուն պետք է շատ ուղիղ ասել՝ «հարգելիս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն քո աղքատությունը ինքդ պետք է հաղթահարես։ Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է»։
Վարչապետը 2018 թվականին տեղեկանք է ունեցել, որ «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել Հայաստանում։
«Այդ մասին գրել եմ, հարձակվել են իմ վրա, մարդն ամսական 700 հազար վարկ է փակում ու նպաստ է ստանում, սա աբսուրդ է։ Ես չեմ հասկանում, որ Մաշտոցի պողոտայի վրա երեք սենյականոց բնակարն ունեցող մարդն ասում է՝ «ինձ պտի նպաստ տաք», ինչի՞ համար։ Չի կարելի այսպես, ժողովուրդ, այսպես պետություն չի կարելի կառուցել, պետք է վերջ տալ սրան»,- ընդգծեց նա։