10/01/2025 18:51
Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել
ՀՀ ԱԽ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․
«Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: