Այսօր, 15:03
Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: