Այսօր, 16:06
Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2024թ. դեկտեմբերը 2023թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%:
2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:
2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 4.0%, տավարի մսի՝ 1.6% գնանկում, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.2% գնաճ:
Մակարոնեղենի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 5.1%-ով, բրնձինը՝ 1.3%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.9% և 0.3% գնաճ: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինը նվազել է 4.4%-ով, թարմ կաթինը՝ 0.8%-ով, կաթնաշոռինը՝ 0.2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է՝ համապատասխանաբար 0.3%, 2.3%, 0.3% գնաճ:
Ձվի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գառան մսի՝ 4.7%, «Իշխան» ձկնատեսակինը՝ 7.1%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%, 1.2% գնաճ:
Թեյի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.3%-ով, շոկոլադինը՝ 6.6%-ով, կարագինը՝ 9.1%-ով, սուրճինը՝ 16.2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.6%, 1.3%, 5.5%, 1.3%-ով:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 10.6%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 6.7%-ով:
Միաժամանակ, 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ մարգարինի գինը նվազել է 9.2%-ով, պահածոյացված կաթինը՝ 4.5%-ով, թռչնամսինը՝ 3.7%-ով, հրուշակեղենինը՝ 2.1%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 0.1%, 0.3%-ով:
2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոսպի ՝ 2.8%, լոբու՝ 2.8%, ալյուրի՝ 5.2% գնաճ, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 1.0%, 0.1%, 0.3% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.2%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.7% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 9.7%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 12.2% գնաճ:
2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 0.1%
գնանկում, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ`2.4% գնաճ: