Այսօր, 18:40
Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում ձերբակալելուց կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնել էին, որ ազատ է արձակվում, ստանձնել է իր հետ ձերբակալված ընկերների իրավունքների պաշտպանության գործը։ Նրանք դեռ պահվում են անազատության մեջ՝ «ապօրինի զենք կրելու կասկածով»։
«Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը»,- մասնավորապես, ասել է Բաբայանը։
Մեկ այլ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ապօրինի զենքի «կասկածի» առնչությամբ քիչ առաջ ընդգծել էր․ «Քաղաքական պատվեր կատարող ոստիկանները աբսուրդային՝ «ապօրինի զենքի կասկածով» ձերբակալում են հանրային անձանց, սակայն ոչ ոք շինծու մեղադրանքի համար պատասխանատվության չի ենթարկվում։«Ապօրինի զենք պահելու կասկածը» իշխող քաղաքական ուժի ձեռքում վերածվել է գործիքի»։