10/01/2025 20:49
«Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան
Բերման ենթարկվելուց հետո ազատ աձակված իրավապաշտպան Արսեն Բաբայանը ուշագրավ մանրամասն է հայտնել իր ու ընկերների ձերբակալության մասին՝ գրելով․
«Մի հետաքրքիր բացահայտում անեմ․
մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ բաժինը․․․»։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում ձերբակալելուց կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնել էին, որ ազատ է արձակվում, ստանձնել է իր հետ ձերբակալված ընկերների իրավունքների պաշտպանության գործը։ Նրանք դեռ պահվում են անազատության մեջ՝ «ապօրինի զենք կրելու կասկածով»։
Մեկ այլ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ապօրինի զենքի «կասկածի» ընդգծել էր․ «Քաղաքական պատվեր կատարող ոստիկանները աբսուրդային՝ «ապօրինի զենքի կասկածով» ձերբակալում են հանրային անձանց, սակայն ոչ ոք շինծու մեղադրանքի համար պատասխանատվության չի ենթարկվում։«Ապօրինի զենք պահելու կասկածը» իշխող քաղաքական ուժի ձեռքում վերածվել է գործիքի»։