Այսօր, 12:18
Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։
Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,-ընդգծել է Միրիամ Լեքսմանը։