Այսօր, 19:23
Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել
Վլադիմիր Զելենսկին, ով ցանկանում է, որ Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկվեն, իրեն դրսևորում է որպես արյունարբու հրեշ, քանի որ արդեն հասցրել է ոչնչացնել իր երկրի քաղաքացիներին, հիմա էլ պատրաստվում է օտար երկրների քաղաքացիներին ոչնչացնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Զելենսկին «Ռամշտայն» խմբի նիստում է հանդես եկել մինչև հակամարտության ավարտը Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու առջարկով։
«Նա պարզապես ոչնչացրել է իր քաղաքացիներին։ Ըստ երևույթին, հիմա ոչնչացնելու հերթը հասել է նրանց, ում իրենք համարում են դաշնակիցներ։ Դե, արյունախում հրեշ է, դա ակնհայտ է։ Իրեն երևակայում է որպես «մեսիա», իսկ իրականում արյունարբու հրեշ է»,- Զելենսկու մասին ասել է Զախարովան՝ «Ռիա Նովոստի»-ին։