Այսօր, 18:28
Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ)
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արդիական խնդրի մասին է բարձրաձայնում՝ իշխանությունների հրահանգով ձերբաակալությունները շարունակվում են, քաղաքական պատվեր կատարող ոստիկանները աբսուրդային՝ «ապօրինի զենքի կասկածով» ձերբակալում են հանրային անձանց, սակայն ոչ ոք շինծու մեղադրանքի համար պատասխանատվության չի ենթարկվում։
Հիշեցնենք՝ այսօր ձերբակալվել են իրավապաշտպան Արսեն Բաբայանն ու նրա ընկերները, նրանց հայտարարել են, թե կասկածվում են՝ ապօրինի զենք պահելու համար։ Ավելի ուշ Բաբայանին ազատ են արձակել։
«Ապօրինի զենք» պահելու կասկածը իշխող քաղաքական ուժի ձեռքում վերածվել է գործիքի»,- այս առնչությամբ ընդգծում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։