Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լիտվան մեր երկրի համար անբարյացակամ պետություն է, մեր հանդեպ թշնամաբար տրամադրված պետություն, որը, ի թիվս այլ բաների, ինչպես պարզվում է, ունի տարածքային պահանջներ։ Սա արդարացնում է մեր խորը մտահոգությունները և արդարացնում է մեր պետության անվտանգության ապահովման համար ներկա և ապագա բոլոր միջոցները»,- նշել է Պեսկովը։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կալինինգրադի մասին խոսքերի պատճառով Նաուսեդային անվանել է «ստվարաթղթե հիմար» և կոչ արել ուսումնասիրել պատմությունը։ Նա հիշեցրել է, որ Լիտվայի մայրաքաղաքը կոչվում է Վիլնյուս՝ Իոսիֆ Ստալինի որոշմամբ, ով 1939-ին Վիլնյուս քաղաքը և Վիլնյուսի շրջանը փոխանցեց Լիտվայի Հանրապետությանը, իսկ Բալթյան լիտվական ամենամեծ նավահանգիստը վերանվանվեց Մեմելից Կլայպեդայի շնորհիվ։
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան սադրանք է անվանել Նաուսեդայի խոսքերը «լիտվական» Կալինինգրադի մասին։ Նա նշել է, որ Վիլնյուսից ոչ մի քայլ չի լինի, Լիտվան դժվար թե գնա բարդությունների՝ վախենալով «լուրջ հետևանքներից»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: