10/01/2025 21:59
Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ)
«Իրականում ՆԳՆ ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնել։
Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած՝ ոստիկանությունն արդեն «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր» և իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա ֆիքսել էինք, ես անձամբ գոնե գիտեի, որ պետք է իրականացնեն այդ ձերբակալությունը։ Եվ ես այն մեքենայում էի, որը հետո տեղափոխեցին ոստիկանության բաժին, հենց դրա համար, որովհետև շատ լավ գիտեի, որ այդ մեքենան պիտի տանեն ոստիկանության բաժին ու այնտեղ գտնվող մարդկանց պետք է ձերբակալեն»,- նշեց Արսեն Բաբայանը։
Արսեն Բաբայանը մանրամասնեց նաև, որ ձերբակաալելիս իրեն ասել են՝ իբրև ապօրինի զ ենք կրելու կասկածանքով։
«Ճանապարհին, երբ գրառում արի, որ ինձ ձերբակալել են, հավանաբար, այդ օպերացիան իրակնացնողը զանգ ստացավ, և երբ հասանք Քրեական ոստիկանության Երևանի ստորաբաժաանում, ինձ դռան մոտ հայտնեցին՝ իբր ինձ չեն ձերբակալել»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում