Այսօր, 13:24
Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ 40-ամյան Սաթենիկ Պ․-ն հայտնել է, որ 2024 թ. օգոստոսի սկզբից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ հանգամանքներում իրենց բնակարանում գտնվող զարդատուփից անհետացել է 2 մլն 500 հազար դրամի համարժեք ոսկյա զարդեր:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սաթենիկ Պ․-ն աշխատում է «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ որպես առաքման բաժնի համակարգող։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։